8305 դիտում
10:50 27-02-2014
Սպորտի նախարարն nւ Արթուր Գևորգյանը բարիշել են. եթե նախարարը նրան տեսնի, ջերմորեն կփաթաթվի
Եթե ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին հանդիպեմ, կփաթաթվեմ, կգրկախառնվեմ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը՝ անդրադառնալով իրենց վերջին տարաձայնությանը:
Նրա խոսքով, թե՛ վերջին միջադեպից առաջ, թե՛ դրանից հետո իրենց միջեւ լարված հարաբերություններ չեն եղել:
«Բացարձակ խնդիրներ չեն եղել: Մենք շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Ու եթե նրան տեսնեմ էլ, մի հատ կփաթաթվեմ, կգրկախառնվեմ: Մարզիչի հետ կապված տարաձայնություն էր: Ես իրեն ասացի, որ ավելի հարմար կգտնեմ, եթե ուրիշ մարզիչ դնի, բայց ինքը Դավիթին է նշանակել: Նշանակել է, թող աշխատի»,- մանրամասնեց Յուրի Վարդանյանը եւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ ԱՄՆ-ից գալուց հետ նրան չի հանդիպել, բայց եթե տեսնի, ջերմ կփաթաթվի, կբարեւի:
Ավելի վաղ ԱԺ պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե Սպորտի նախարար Յ. Վարդանյանը դեմ է եղել իր կողմից Բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզչի պաշտոնում Դավիթ Թորոսյանի նշանակմանը, ասել էր, որ դա իրենց ֆեդերացիայի, իրենց «ներքին խոհանոցի» որոշումն է:
«Դա ի՛մ որոշումն է եղել եւ այդտեղ պարոն նախարարը ոչ մի միջնորդություն չունի»,-ասել էր Արթուր Գեւորգյանը: Նա նաեւ ավելացրել էր, որ մարզչին նշանակողը ինքն է, մեծ հաշվով պատասխան տվողը եւս ինքն է եւ այն թիմը, որի հետ աշխատելու են:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
898 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
781 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1483 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում