2531 դիտում
16:48 03-10-2015
40-ամյա Գեղամն իր «կարճ» խելքով փորձել է նախկին կնոջ հետ բարիշել՝ նրան ծեծելով եւ ածելիով սպանելու սպառնալիք տալով
40-ամյա Գեղամ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկին կնոջը՝ Ա. Պողոսյանի հետ միանալու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ նրա նկատմամբ կատարել է բռնի գործողություն:
Բացի այդ, նույն վիճաբանության ժամանակ Գ. Դավթյանն իր ձեռքում բռնած ածելի ցուցադրմամբ սպանության սպառնալիք է տվել կնոջը, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 եւ 137 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5599 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
811 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ