1287 դիտում
21:40 26-02-2014
Վարչապետը «Նաիրիտի» եւ գործարանի հետ իր եղբայրների առնչության մասին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Նաիրիտի»խնդրի շուրջ մութ պատմություններին, որի շուրջ հիշատակվում է նաեւ վարչապետի եղբայրների անունը եւ հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ուժերի առաջարկին: Նա նշեց, որ Չինաստանի հետ պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել դեռ 2000 թվականին, իսկ բանակցությունները սկսել են 1999 թվականին:
«Պայմանագիրն ստորագրվել է 2002 թվականին: Հոսանքագիծն էլ տեղափոխվել է Չինաստան 2005 թվականին: Հետեւաբար` ակնհայտ է, որ ինձ եւ եղբայրներիս ուղղված մեղադրանքները անհիմն են, շինծու եւ սուտ»,- ասաց վարչապետը: Միաժամանակ հարց բարձրացրեց, թե ի՞նչ նպատակ են հետապնդում ընդդիմախոսները այդ սուտ տեղեկատվությունը կապելով իր անձի հետ եւ պատասխանեց. «Դրանք քաղաքական շահարկումներ են վարկաբեկելու նպատակով, այլ բացատրություն չեմ տեսնում: Ավելին` այս հարցերը պարզելու համար հանձնաժողով պետք չէ, որովհետեւ այս որոշումները տեղադրված են մեր կայքէջում եւ, եթե մեր պատգամավորները ցանկություն ունեն կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ»:
Վարչապետը նաեւ հիշեցրեց, որ այդ որոշումները ընդունել են այն մարդիկ ովքեր նստած են այս դահլիճում եւ քաջատեղյակ են, թե ինչու է կառավարությունը որոշում կայացրել 2000 թվականին պայմանագիր ստորագրել Չինացիների հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար, ինչու է կառավարությունը 2002 թվականին հավանություն տվել այդ պայմանագրին եւ ինչու են այդ համատեղ ձեռնարկությունը ստեղծել: «Այդ ժամանակահատվածում Արմեն Սարգսյանը, ով այսօր մեր դեսպանն է Չինաստանում եւ պրոֆեսիոնալ դիվանագետ է իր աշխատանքային գործունեությունը իրականացնում էր միացյալ նահանգներում որպես ռազմական կցորդ եւ Չինաստանում դեսպան է նշանակվել միայն 2008 թվականին: Ի՞նչ է սա փաստում: Դա փաստում է, որ Չինական պայմանագիրը, հոսքագծերի արտահանումը, որեւէ առնչություն չէր կարող ունենալ, ոչ Տիգրան Սարգսյանի եւ, ոչ էլ նրա եղբայրների հետ»,-հիմնավորեց Տիգրան Սարգսյանը:
Բայցեւայնպես, Տիգրան Սարգսյանը նշեց, որ ինքը եւս շահագրգռված է, որ «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծվի: «Այն բանից հետո, երբ կավարտվեն մեր բանակցություններ «Ռոսնեվտի» հետ պատեհ պահին ԱԺ-ն կօգտվի իր այդ իրավասությունից ինչի մասին երեկ ակնարկեց ԱԺ նախագահը, ՀՀԿ-ական պատգամավորները: Այդ հանձնաժողովը, երբ ստեղծվի այդ անհիմն մեղադրանքները կհերքվեն»,- ասաց վարչապետը:
Ի դեպ, Տիգրան Սարգսյանը նաեւ հիշեցրեց ՀՀ նախագահի կողմից վավերացված 2006 թվականի կառավարության որոշմանը, որով Կառավարությունը նպատակահարմար գտավ «Նաիրիտի» բաժնետոմսերը հանձնել «Ռայնովիլ» ընկերությանը եւ ընդգծեց, որ 2006 թվականին ինքը չէի կարող այդ որոշումը կայացնել:Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե «Նաիրիտի» աշխատակիցները 15 ամիսների աշխատավարձը ստանալու հույսեր ունեն, թե` ոչ: «Խորհուրդ կտամ դիմեք Էներգետիկայի եւ բանական պաշարների նախարարին, որը պատասխանատու է Նաիրիտի գործառույթների վերահսկողության առումով եւ ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին: Բայց բացարձակ սուտ է լուրերը, որը տարածվում է իմ եղբոր վերաբերյալ, թե նա ստացել է մեծ գումարներ աշխատանքից ազատվելուց հետո»,- ավելացրեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
7300 դիտում
17:08 31-08-2017
«Գնա մեռի, արի՝ սիրեմ» Նաիրիտի նախկին աշխատակիցը «Նաիրիտի» հրդեհի մասին
6782 դիտում
15:40 11-02-2014
Թևոսիկի եղբոր սպանության գործով անցնող Իսոյի փաստաբանը՝ սույն գործում 1 տոննա հերոինի առնչության մասին
7795 դիտում
10:25 29-11-2019
Սեդա Սաֆարյանը՝ Մարտի 1-ի գործին Աշոտ Կարապետյանի առնչության մասին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
775 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
784 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
1039 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին