211652_close_icon

Հայկազովի պшյթյունից զnhվածներին մինչև այժմ կարգավիճակ չի տրվել, չի արձանագրվել այդ պայթյունի և պшտերազմի կապը. Տիգրան Աբրահամյան

views-count1033 դիտում article-date 10:45 25-11-2025
Արցախում 2023-ի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի և արցախցիներին բռնի հայրենազրկելուն զուգահեռ ողբերգության մեկ այլ էջ գրանցվեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 2 հարյուրից ավելի զոհեր եղան, 2 տասնյակ մարդու ճակատագիր էլ մինչ այժմ հայտնի չէ: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Զոհերի ընտանիքի անդամները, հարազատները 2 տարուց ավելի է տարբեր դռներ են ծեծում, փորձում հասկանալ, թե իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ պայմաններում այսպիսի աղետ եղավ, ովքե՞ր են պատասխանատուներ, բայց այդպես էլ պատշաճ պատասխան չեն ստացել:

Ավելին, մինչ այժմ, զոհվածներին կարգավիճակ չի տրվել, չի արձանագրվել այդ պայթյունի և պատերազմի կապը ու նրանց ընտանիքները համապատասխան հիմնադրամից աջակցություն չեն ստանում:

Այդ զոհերից շուրջ 8 տասնյակը ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, շատերն ուղիղ դիրքերից էին իջել պահեստ, իսկ ընդհանուր առմամբ պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ:

Իշխող ռեժիմին մարդիկ պետք է պատերազմ ուղարկելու, վարժական հավաքների, ծառայության համար, սակայն երբ նման ողբերգություն է լինում, զոհերի ընտանիքները մնում են իրենց վշտի ու խնդիրների հետ միայնակ»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր