3054 դիտում
13:00 03-02-2021
Եվրադատարանը հակաօրինական է ճանաչել Էրդողանին վիրավորելու հիմքով դատավճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Անգլիայի մի քաղաքացու բողոքը, ով Թուրքիայում մեղավոր էր ճանաչվել Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։ Տեղեկացնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/03/%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6-%D5%84%D4%BB%D4%B5%D4%B4-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/201617]Ermenihaber.am[/url]-ը։
1950թ․ ծնված անգլիացի Միշել Դիքինսոնը 1986թ․ հաստատվել է Թուրքիայում՝ դասավանդելով տարբեր քոլեջներում և համալսարաններում։ 2006թ․ Դիքինսոնը մեղադրվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։ 2011թ․ անգլիացին բողոքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Օրերս կայացրած վճռով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Թուրքիան տվյալ գործով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը։
Նմանատիպ նյութեր
1440 դիտում
10:47 26-02-2014
Եվրադատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային և տուգանել 140 հազար եվրոյով
7145 դիտում
16:20 14-10-2014
Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը չեն բողոքարկի. 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը կմնա անփոփոխ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»