Գյումրիի քաղաքապետը Սպարտակ Ղուկասյանի վերջին սպառնալիքներից հետո պատրաստվում է թիկնապահներ վարձել
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Սպարտակ Ղուկասյանի հետ տեղի ունեցած վերջին միջադեպից հետո մտադիր է թիկնապահներ վարձել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը՝ արձագանքելով հարցին, թե Սամվել Բալասանյանի անվտանգությունը պաշտպանվու՞մ է, թե՞ ոչ:
«Այս պահի դրությամբ թիկնապահներ չկան, բայց մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կլինեն: Սակայն լինելու դեպքում էլ օրենքի շրջանակներում կլինեն. պայմանագրի առկայություն եւ այլն եւ այլն»,-ավելացրեց Զոհրաբ Եգանյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 23-ին Ս. Ղուկասյանը Սամվել Բալասանյանի տան մոտ խուլիգանություն կատարելու կասկածանքով Գյումրիի Հին կինոյի շենքի մոտից ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժին բերման էր ենթարկվել: Ս. Ղուկասյանի նկատմամբ քրեականնգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) հատկանիշներով: