14326 դիտում
12:24 01-08-2014
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանրահայտ որդին` Սպարտակ Ղուկասյանը, պարզվել է, որ անմեղ է
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին SHMSHAYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպարտակ Ղոկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով, քրեական գործը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքերով:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հատնել էր, որ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի «դեբոշի» հետ կապված քրեական գործ է հարուցվել: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ղուկասյանի նկատմամբ քր.գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 23-ին Ս. Ղուկասյանը Սամվել Բալասանյանի տան մոտ խուլիգանություն կատարելու կասկածանքով Գյումրիի Հին կինոյի շենքի մոտից ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժին բերման էր ենթարկվել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
163159 դիտում
20:47 19-08-2021
Գյումրիում հայտնաբերվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին. նա ձերբակալվել է
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը