211652_close_icon
views-count19134 դիտում article-date 15:01 21-10-2014

Մինչև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանությունը Սպարտակ Ղուկասյանը հանդիպել է նրա հետ և պահանջել հետ կանգնել քրոջից՝ սպառնալով, թե...

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի գործով, ով դատապարտել է 15 տարվա ազատազրկման, նոր սենսացիոն փաստեր են ջրի երես դուրս գալիս: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Հարություն Սարգսյանի մորից` տիկին Անահիտից տեղեկացավ, որ վկաներից մեկը պատմել է, որ Կարենը սպանությունից առաջ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի պահանջով կիսաքանդ մի տան մեջ հանդիպել է Սպարտակ Ղուկասյանի եւ նրա ընկերների հետ: Հանդիպման ժամանակ Սպարտակը պահանջել է հետ կանգնել իր քրոջից, սպառնալով."Կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի": Բայց դատավճռի ժամանակ դատարանը այդ ցուցմունքը հաշվի չի առել: Ավելին՝ Կարեն Եսայանի դիակը դեռ չգտած` փնտրել են Հարություն Սարգսյանին: "Եթե դուք դիակ չունենք` ինչ գիտեք, որ սպանություն է տեղի ունցել: Հասարակ լոգիկա",- ավելացրեց 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի մայրը: Նշենք, որ Հարություն Սարգսյանի գործով պաշտպանական կողմը դիմել է Վճռաբեկ դատարան` բեկանելու առաջին ատյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանների որոշումը, սակայն դեռ որոշում չկա: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին, Շիրակի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Սարգսյանը: Նա ընդգծել էր, որ այս դատավճիռը վախի արդյունք է: Բայց իրենք բողոքարկելու են վճիռը: «Մեր տղան անմեղ է, իսկ հանցագործը՝ դրսում: Դա իրենք էլ գիտեն: Հատկապես մեր կրիմինալ Գյումրիում, որտեղ հանցագործները դրսում են, իսկ անմեղները՝ ներսում: Իսկ իմ տղայի ձեռքերը մաքուր են, իսկ գլուխը՝ պարզ: Մարդ սպանելն էլ մեր սֆերայից դուրս է»,- ասել էր Անահիտ Սարգսյանը: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր