1271 դիտում
11:23 25-02-2014
Իրանը չի իջեցնի Թուրքիային մատակարարվող գազի սակագինը
Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Համիդ Ռեզա Արաղին հայտարարել է, որ Իրանը չի նվազեցնի Թուրքիային վաճառվող իրանական գազի սակագինը:
Արաղին նշել է, որ միջազգային դատարան Թուրքիայի ներկայացրած պահանջները դեռևս հիմնավորված չեն, իսկ այդ գործով վճիռը կկայացվի 3-6 ամսվա ընթացքում:
Մեկնաբանելով Թուրքիայի բողոքը, թե իրանական գազը Թուրքիա է հասցվում ոչ կայուն տարողունակությամբ, Արաղին նշեց, որ այդ գործում Իրանը միլիարդավոր դոլարներ է ներդրել և ժամանակ է պահանջվում՝ գազի կայուն թողունակության համար:
Հիշեցնենք, որ Թուրքիան միջազգային դատարան է դիմել՝ պահանջելով Իրանից նվազեցնել իրեն մատակարարվող գազի սակագինը, քանի որ Իրանը չի կատարում ստանձնած պարտավորությունները, այն է՝ պայմանագրով սահմանված գազը կերպով չի մատակարարում Թուրքիային: Պայմանագիրը երկու երկրների միջև կնքվել է 1996 թվականին, որով Իրանը պարտավորվում է տարեկան 10մլրդ խմ գազ մատակարարել Թուրքիային:
Նմանատիպ նյութեր
1637 դիտում
10:21 25-04-2014
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թուրքիա կմեկնի՝ քննարկելու Թուրքիային մատակարարվող գազի սակագինը
2008 դիտում
20:56 29-03-2016
Եթե ռուսական կողմը իջեցնի սահմանին գազի սակագինը, դա անպայման պետք է վերաբերի սպառողներին. տնտեսագետ
1562 դիտում
18:44 19-04-2014
«Գազպրոմ»-ը չի իջեցնի Թուրքիային վաճառվող գազի գինը
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1045 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները