211652_close_icon

«Գազպրոմ»-ը չի իջեցնի Թուրքիային վաճառվող գազի գինը

views-count1661 դիտում article-date 18:44 19-04-2014
«Գազպրոմ» ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ ընկերությունը մտադրություն չունի Թուրքիային վաճառվող գազի սակագնի վերանայման շուրջ քննարկումներ անցկացնել սպասվող բանակցությունների ժամանակ, որոնք տեղի կունենան Անկարայում ռուս-թուրքական փոխգործկացության շրջանակներում: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ կողմերը կքննարկեն Թուրքիայում «Հարավային հոսք» նախագծի իրագործման հեռանկարները: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ ըստ պայմանագրի՝ թուրքական կողմն իրավունք ունի վերանայել ռուսական գազի սակագնի պայմանները, ինչն արդեն ռուսական կողմը հերքել է:

Նմանատիպ նյութեր