1640 դիտում
10:21 25-04-2014
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թուրքիա կմեկնի՝ քննարկելու Թուրքիային մատակարարվող գազի սակագինը
Մայիսի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը:
Ռուհանիի այցի օրը դեռևս հստակեցված չէ: Տեղեկությունների համաձայն Իրանի նախագահը մտադիր է Թուրքիայում քննարկումներ անցկացնել Թուրքիային մատակարարվող իրանական գազի սակագնի վերաբերյալ:
Նշենք, որ այս տարվա մարտին Անկարան հայց ներկայացրեց միջազգային դատարան՝ իրանական գազի սակագնի հարցով: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թուրքիան Իրանից գազը գնում է՝ 1000 խմ գազի դիմաց վճարելով 490 ԱՄՆ դոլար, ադրբեջանական գազի դիմաց, որը մատակարարվում է Թուրքիային Հարավկովկասյան գազատարով (Բաքու-Թբիլիսի-Էրզրում), Թուրքիան 1000 խորանարդ մետրի դիմաց վճարում է 335 ԱՄՆ դոլար, իսկ ռուսական գազի դիմաց՝ 425 ԱՄՆ դոլար:
Նմանատիպ նյութեր
2584 դիտում
16:03 18-01-2016
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Եվրոպա կմեկնի
1271 դիտում
11:23 25-02-2014
Իրանը չի իջեցնի Թուրքիային մատակարարվող գազի սակագինը
8535 դիտում
10:56 21-12-2016
Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռուհանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1360 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1006 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1318 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը