1987 դիտում
20:56 29-03-2016
Եթե ռուսական կողմը իջեցնի սահմանին գազի սակագինը, դա անպայման պետք է վերաբերի սպառողներին. տնտեսագետ
Կան բոլոր տնտեսական հիմնավորումները, որ «Գազպրոմ Արմենիա»-ն իջեցնի նաև շարքային սպառողների համար գազի սակագինը, եթե ռուսական կողմը մինչև 12 տոկոսով իջեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին:
Սա տնտեսագետ, պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքն է, ով [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հարցին, թե կիջեցնի՞ ռուսական գազամատակարար ընկերության հայաստանյան մասնաճյուղը գազի գինը՝ ՀՀ սպառողների՝ իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար, ասաց, թե` անունն ինչ պետք է դնի, որ չիջեցնի.
«Իր ծախսերը մնացել են նույնը, հիմա, եթե սահմանի վրա գին է իջնում, իսկ այդ ծախսերը նույնն են, ինչու՞ չպետք է իջնի: Եթե չիջնի, նշանակում է, որ «Գազպրոմը» ցանականում է ավելի շատ շահույթ ստանալ: Ուրիշ բան, որ մի ինչ-որ խոշոր ներդրումային պրոեկտ անեն, ... Եվ հետո ինչ ներդրումներ. ընկերության կողմից կատարված գազիֆիկացման աշխատանքների մակարդակը առանց այն էլ Հայաստանում շատ բարձր է, ուրիշ ընթացիկ ծախսեր չկան, աշխատողներով հագեցած է, աշխատավարձերն էլ բարձրացվել են: Ուրիշ էլ ինչ ծախս ունի անելու»,- հարցրեց Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ պաշտոնապես, վարչապետի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել` սահմանին գազի գնի շուրջ 12 տոկոս նվազման մասին:
Թվերի լեզվով, սա նշանակում է, որ 1000 խորանարդ մետրի համար գազը սահմանին մատակարարվում է 145 ԱՄՆ դոլարով, սակայն եթե մինչև 10 հազար խորանարդ մետր վառող տնտեսվարողների այն հասնում է մոտ 365 դոլարով, ապա 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառողներին՝ խոշոր տնտեսվարողներին մոտ 280 դոլարով: Այսինքն՝ շարքային
քաղաքացիները մոտ 90 դոլար ավելի են վճարում նույն գազի համար:
Ըստ Միքայել Մելքումյանի՝ Հայաստանի ջերմակայանների բալանսում շատ բարձր է գազի տեսակարար կշիռը, միջինը՝ մոտ 30-32 տոկոս, կան տարիներ, երբ այն մինչև 40 տոկոս է հասնում: Եվ այդ մեծ տեսակարար կշռում, եթե ինչ-որ բաղադրիչ էժանանում է նկատելի չափով, ապա տեսականորեն կան բոլոր հնարավորությունները նաև հոսանքի գին էժանացնելու: Այլ բան է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի ֆինանսական վիճակը՝ նախորդներից ստացված ժառանգության դեպքում ների:
Նմանատիպ նյութեր
1214 դիտում
11:23 25-02-2014
Իրանը չի իջեցնի Թուրքիային մատակարարվող գազի սակագինը
5509 դիտում
12:57 28-03-2020
Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն դոլար, իսկ ՌԴ-ն պետք է իջեցնի գազի գինը. Մելքումյան
Այս բաժնից
787 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը