«Ավատար» ֆիլմի գլխավոր դերակատար Սեմ Ուորթինգթոնին ձերբակալել են
Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի գլխավոր դերասան 37-ամյա Սեմ Ուորթինգթոնը ձերբակալվել է լուսանկարիչի հետ վիճաբանելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի ռեստորաններից մեկում, երբ պապարացին ոտքով հարվածել է Սեմ Ուորթինգթոնի 26-ամյա ընկերուհուն` Լարի Բինգլին: Ականատեսների վկայությամբ դերասանը հարձակվել և սկսել է բռունցքներով հարվածել լուսանկարիչին:
Ուորթինգթոնին ազատ են արձակել գրավի դիմաց: Նա դատարանի առաջ կկանգնի փետրվարի 26-ին: