4118 դիտում
11:49 09-04-2016
Լոս Անջելեսում բողոքի բազմահազարանոց ցույց է անցկացվել Ադրբեջանի հյուպատոսության մոտ. ցույցը վերածվել է նստացույցի
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ցույց՝ ուղղված Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիվ ու բարբարոսական հարձակումների:
Ինչպես հաղորդում է asbarez.com-ը, բողոքի ցույցը, որին մանսակցել է ավելի քան 3500 մարդ, անցկացվել է ադրբեջանական հյուպատոսության շենքի մոտ:
Ցուցարարները մի պահ փակել են փողոցը և ինքնաբուխ նստացույց արել՝ խաթարելով նաև երթևեկությունը:
Վանկարկելով «Ոչ մի թիզ հող»՝ նրանք հստակ ուղերձ են հղել Ադրբեջանի ղեկավարությանը, որ ոչ մի տեսակի ագրեսիա և կրակահերթ չի ստիպի հայերին Արցախի որևէ տարածք զիջել և քանի դեռ որևէ սպառնալիք կա աշխարհում հայի դեմ, այս դեպքում՝ Արցախի ժողովրդի դեմ, հայ ազգը կմիավորվի՝ իր հայրենիքը պաշտպանելու համար:
Նրանք 1 րոպե լռությամբ հարգել են նաև Արցախում զոհված զինվորների, խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 12-ամյա տղայի հիշատակը:
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
17:22 09-04-2019
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել
Այս բաժնից
1675 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
517 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր