27184 դիտում
13:08 05-06-2017
21-ամյա վարորդը Մերձավան գյուղում՝ ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց, Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 2-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավոտթարի փատսով։
Ժամը 17։50-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ՝ 21-ամյա Նարեկ Աղախանյանը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 26 ԼՍ 579 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Աղախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մառլեն Գրիգորյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+