211652_close_icon
views-count21717 դիտում article-date 12:15 24-01-2016

Երևանում 29-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին. նրան տեղափոխել են ԱԺ պատգամավորին պատկանող հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 29-ամյա Արսեն Հարությունյանը Երևանյան փողոցում, թիվ 57 հասցեի դիմաց, իր վարած Mercedes մակնիշի 17 ՍD 007 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընդհարվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Հարությունյանը վերջերս ավտովթարի մասնակից էր եղել և ավտոմեքենան նոր էր դուրս բերել արհեստավորի մոտից: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր