Հայտնի է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ Բաքու կատարելիք այցի օրը
Եվրոպական միության արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջան կայցելի փետրվարի 29-ին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ այցի շրջանակներում Մոգերինին հանդիպումներ է անցկացնելու ինչպես Ադրբեջանի ԱԳ նախարարի, այնպես էլ այլ բարձրաստիճան անձանց հետ:
Քննարկվելու են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: