Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձև՝ ԱՄՆ-ում
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի խոսնակ Ջոն Փերեսը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձև է ներկայացրել, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=140]Ermenihaber.am[/url] կայքը:
AJR 35 բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեցին 1,5 մլն հայեր:
«Հայոց ցեղասպանության իրողությունը չճանաչել, նշանակում է էլ ավելի խորացնել փոքրաթիվ ողջ մնացածների վիշտը, նշանակում է պղծել զոհերի հիշատակը: Պետք է կոչ անել երկրների ղեկավարներին,որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ, որպեսզի նրանք հավանություն չտան պատմական փաստերի խեղաթյուրմանը»,- ասվում է բանաձևում:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=140]այստեղ[/url]: