2072 դիտում
13:58 09-04-2019
ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական միացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ միացել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը:
Ինչպես հայտնեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:
«Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան Կայսրությունը հայ ժողովրդի դեմ իրականացրել է սպանությունների, բռնությունների ու տեղահանման դաժան արշավ: 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը խլել է 1.5 միլիոն մարդու կյանք: Ցեղասպանությունն անցյալի մասնիկ չէ, այլ միշտ գոյություն ունեցող սպառնալիք:
Ցեղասպանության ժխտումը ոչ միայն շարունակում է վնաս հասցնել վերապրածներին, այլ ավելի հավանական է դարձնում դրա կրկնությունն այլ ժողովուրդների նկատմամբ»,- ասել է Ադամ Շիֆը՝ կարևորելով Կոնգրեսի կողմից պատմական փաստը ճանաչելու կարևորությունը:
Գուս Բիլիրակիսն էլ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր ու համարձակ էջ կդառնա: Նրա խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն դեմ հանդես գա Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:
Նմանատիպ նյութեր
1734 դիտում
13:52 21-02-2014
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձև՝ ԱՄՆ-ում
2433 դիտում
12:25 10-08-2019
ԱՄՆ 22 սենատորներ միացել են Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող օգնությունը չկրճատելու նախաձեռնությանը
Այս բաժնից
997 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1339 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1156 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան