211652_close_icon
views-count2573 դիտում article-date 22:00 21-02-2014

Երկու գարշելի «եղբոր» համար համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում է

Դեռևս անտիկ ժամանակներից ընդունված խարտիա կա, որը տարբեր ժամանակներում ամրապնդվել է գրավոր կերպով, ըստ որի «Օլիմպիական խաղերի» ժամանակ պետք է լռեն բոլոր պատերազմները և հետաձգվեն մահապատիժները: Հիմա այս երկու՝ մարդկության գլխին պատիժ դարձած «եղբայրները»` Թուրքիան և Ադրբեջանը, պարզ ցույց են տալիս ողջ աշխարհին, որ իրենք թքած ունեն ամեն տեսակի «արևմտյան մարդասիրական» արժեքների վրա: Նրանց ընդհանրապես չի հետաքրքրում ո՛չ Զևսը, ում պատվին կազմակերպում էին այս խաղերը, ո՛չ էլ Պ. Սուցոսն ու Ե. Զապպասը կամ Պ. Կուբեռտեն, ովքեր մտածեցին, որ պատերազմի դաշտում իրար արյուն խմելու մրցակցության փոխարեն մարդիկ իրենց ուժն ու հնարամտությունը չափեն սպորտային ասպարեզում: Թուրքիային բացարձակ չի վերաբերում այս ամենը, և դա ի ցույց է դրվում համայն աշխարհին՝ հանձին Սիրիայի: Իսկ նրա վիժվածք Ադրբեջանի դեպքում նույն անտարբերությունը երևում է, ասենք, [url=https://shamshyan.com/hy/article/140124094825/]16 տարեկան երեխային վիրավորելով[/url], ով «մեղավոր է», որովհետև ապրում է սահմանամերձ գոտում: Մի սահման, որը մարդկանց`մեզ, բաժանում է այնպիսի գազաններից, որոնց նմանը բնության մեջ չկա, և մեծ վիրավորանք կլիներ, եթե, ասենք, բորենուն կամ մեկ այլ գիշատչի նմանեցնեինք այս գարշելի արարածներին, որոնք կոչվում են ադրբեջանցի: Լա՛վ, Զևսն առանձնապես մեզ էլ չի հետաքրքրում, Զևսը մեզ ի՞նչ: Պարզ է. Ղուրանը դեմ է բոլոր հեթանոսություններին և պետք չէ հուսալ, որ թուրքը, ով Ղուրանից յուրացրել է միայն ագրեսիվություն, հակամարդասիրություն (քովնտի ասենք, որ Ղուրանում նույնպես կան մարդասիրական կետեր, մասնավորապես` քրիստոնյաների նկատմամբ), Զևսի պատվին կդադարեցնի իր մարդակեր ընթացքը: Բայց «Օլիմպիական խաղերի» վերածնունդը, որը տեղի է ունեցել վերը հիշատակված մարդասերների ջանքերով, պետք է հետաքրքրի այնպիսի պետությունների, որոնք ձգտում են դեպի Եվրամիություն: Երկու համաշխարհային պատերազմների ժամանակ էլ չի կայացել օլիմպիադան, և փաստորեն այս երկու եղբայր պետությունների համար դեռ շարունակվում են համաշխարհային պատերազմները: Այս ամենը բարձրաձայնում են գրեթե մեր բոլոր լրատվամիջոցները, սակայն մենք մեր վաղեմի թշնամուն լավ գիտենք, ու բնավ կարիք չկա, որ մենք մերոնցով ևս մեկ անգամ դա քննարկենք. այս ամենը պատշաճ կերպով պետք է ներկայացվի միջազգային հանրությանը: Եվ դրա մասին հարկավոր է այնքան բղավել, մինչև մի արդյունք, մինչև մի դրական որոշում ընդունվի միջազգային իրավապահ կազմակերպությունների կողմից: Միայն մենք մերոնցով խոսելը բամբասանք է` ո՛չ պակաս, բայց ավելին. այսպես մենք հոգեպես թուլանում ենք՝ մտածելով, որ մենք պահպանում ենք ինչ-ինչ կանոններ (չնայած որ օլիմպիադան էլ մի կողմ՝ միշտ էլ խախտումները կան մեր «պարտաճանաչ» հարևանի կողմից), կրկին հավատում ենք ինչ-ինչ «թղթե շերեփների» և այլն: Իսկ մեր հարևանը անսկզբունք, անամոթ մի կենդանի է, որ ամեն ինչի ընդունակ է, բացի մարդկայինից: Մենք այս ամենը գիտենք՝ նրանց այս աշխարհ գալուց սկսած: Մե՛զ պետք չի. ա՛յլք պիտի իմանան: Այս ամենը հարատևորեն և համակարգված հարկավոր է ներկայացնել ամբողջ աշարհին բոլոր լեզուներով և բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր