63447 դիտում
12:45 13-03-2019
Թշնամին նենգ է, պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ պատկան մարմինների մեղքով պատերազմը շահած մեծ թվով ազատամարտիկներ, այդ թվում՝ հաշմանդամներ, հայտնվելու են փողոցում. նախարարը սպառնում է նրանց վտարել ավերակ հիշեցնող շենքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մուրացան փողոցի թիվ 110 շենքի 50-ից ավելի բնակիչներ ամեն օր սպասում են, թե երբ են նշված շենքից իրենք վտարվելու։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր Արցախյան ու Քառօրյա պատերազմների ակտիվ մասնակիցներ են եղել, մասնակցել են գրեթե բոլոր պատերազմական գործողություններին, որի ժամանակ շատերը վնասվածքներ են ստացել ու տևական ժամանակ բուժումներ են ստացել ու դրանից հետո համարվել հաշմանդամներ և 10 ամսից ավելի է՝ բնակվում են այս շենքում, ասում էին. «Մենք ոչինչ չենք ուզում կառավարությունից ու պաշտպանության նախարարությունից։ Մեր խնդրանք-պահանջն է, որպեսզի այս շենքը, որը մինչև մեր՝ այնտեղ հանգրվանելը, ավերակներ էր հհշեցնում, օտարեն և որպես բարի կամքի դրսևորում, թույլատրեն՝ մենք բնակվենք, հետագայում նաև սեփականության վկայական ստանանք։ Բազմաթիվ անգամներ լսել ենք, թե պատկան մարմինները ինչպես են տեսախցիկների առջև ասում, որ իրենք կանգնած են վիրավոր ու հաշմանդամ կռված տղերքի թիկունքին, բայց հիմա պաշտպանության նախարարությունը թիկունքից մեզ հարվածում է։ Ասում են, թե օրերի ընթացքում մեզ բոլորիս դուրս են հանելու այստեղից՝ անգամ սպառնալով, որ կդիմեն բռնի ուժի։ Մենք 90-ամկան թվականներից տեսել ու մեր մաշկի վրա զգացել ենք բռնի ուժը, բաց ոչ թե հայի կողմից, այլ հակառակորդի՝ ազերիների, բայց մենք այդ բռնի ուժին պատասխանեցինք մեր դուխով ու ունեցանք հաղթանակներ։ Հիմա մենք ձեզանից շատ բան չենք ուզում, դուք կարող եք մեր խնդիրը լուծել, եթե դրա ցանկությունը ունենաք»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքը որպես բնակության վայր, չես կարող համեմատել շատ գեներալների դղյակների՝ անգամ նկուղային պայմանների հետ, նրանց նկուղն անգամ այստեղի սենյակների 1 քմ հատվածի հետ չես համեմատի։ Այստեղ մնացող բոլոր քաղաքացիները ժամանակին մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն ունենալու համար պետական բարձրագույն պարգևների են արժանացել, բայց վա՛յ էն չինովնիկին, ով հիմա պետք է հրաման տա՝ էս մարդկանց վտարեն այս շենքից։
Նրանք ասում էին նաև. «Մենք պատերազմ տեսած, պատերազմ հաղթած ժողովուրդ ենք, թող իզուր տեղը կրակի վրա յուղ չլցնեն։ Երևանում բազմաթիվ շենք-շինություններ կան, որ եթե նրանք ուզում են այս շենքը մեզանից խլեն, թող մեզ ապահովեն բնակարանով։ Ընտանքիներ կան, որտեղ, ինչպես ժողովուրդն է ասում. պտուղը ծառից հեռու չի ընկնում՝ և՛ հայրը, և՛ տղան մասնակցել են պատերազմական գործողություններին, ու այսքանից հետո, որ ամեն պահի կանգնած են վտարման առաջ, պատրաստ են նորից հայրենիքի համար ոտքի ելնել՝ անգամ կյանքի գնով։ Բայց ցանկանում են, որպեսզի, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում՝ ժողովրդի կողմից ընտրված ժողովրդական կառավարությունը իրենց վերքին սպեղանի լինի»։
ֆոտոլրագողի տեղեկություններով՝ նշված շենքում բնակվող, պատերազմական գործողություններին մասնակցած տղաները Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մոտեցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և փորձել ճշտել, թե ինչպես է լինելու իրենց ճակատագիրը։ Նախարարը պատասխանել է. «Նյութեր ենք նախապատրաստում, որ ձեզ դատարանով վտարենք պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված Մուրացան փողոցի թիվ 110 շենքից»... շենք, որն ավելի շատ ավերակ է հիշեցնում։
Այստեղ են ասում՝ աշխարհ, կանգնիր, իջնող կա...
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9378 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին