Թուրքիայի նախագահը վավերացրել է համացանցում գրաքննության մասին օրինագիծը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վավերացրել է համացանցում գրաքննության սահմանափակման մասին օրինագիծը: Այս մասին Գյուկը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով:
Նշենք, որ օրինագիծը առաջացրեց բնակչության և քննադատների մեծ վրդովմունքը: Նրանց կարծիքով՝ նոր օրենքը Թուրքիայի կատավարությանը հնարավորություն կտա արգելափակելու սոցցանցեր՝ առանց դատարանի որոշման, ինչպես նաև պարտադրելու օպերատորներին տեղեկատվություն տրամադրել սոցցանցերի օգտատերերի մասին: