211652_close_icon
views-count9058 դիտում article-date 22:09 18-02-2014

Իսոյի փաստաբանը մտավախություն է հայտնում, որ նրա ընտանիքի դեմ վրեժխնդրություն է նախապատրաստվում

Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող «Դուքենդո» Ֆեդերացիայի փոխնախագահ Իսրայել Սարգսյանի` Իսոյի փաստաբանը մտավախություն է հայտնում, որ իր պաշտպանյալի ընտանիքի դեմ վրեժխնդրության ալիք կուղղվի տարածված տեսաերիզի արդյունքում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սաֆարյանի` Իսոյի փաստաբան Գայանե Գալոյանը: [b]-Տիկին Գալոյան, թեև բողոքարկել եք ձեր պաշտպանյալի` Իսրայել Սարգսյանի կալանքի որոշումը, բայց այս ընթացքում ոստիկանությունը փաստեր հրապարակեց, որ Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության պատվիրատուն ձեր պաշտպանյալն է՝ Իսրայել Սարգսյանը:[/b] -Իմ պաշտպանյալը չի ընդունում, որ ինքն է այդ սպանությունը պատվիրել: Ավելին, մեղադրանքը այդքանով չի սահմանափակվում: Մեղադրանքում ասվում է, որ նա սպանությունը պատվիրել է Մովսես Ներսիսյանին, հետո սպանել նրան և դին նետել Քանաքեռավանի դաշտերում գտնվող կոյուղում՝ հետքերը թաքցնելու համար: Նշեմ, որ առ այսօր Մովսես Ներսիսյանի դիակը չի հայտնաբերվել: Ավելին, հնարավոր չէր, որ 18 օրվա ընթացքում դիակը դուրս չգար կոյուղուց: Հետևաբար, չգիտեմ, թե իրավապահ մարմինները առանց դիակի ինչպես են ապացուցում կամ հաստատում Իսրայելի մեղավորությունը: Բացի այդ, իմ պաշտպանյալը և Արթուր Սաֆարյանը մոտ ընկերներ են եղել և Իսրայել Սարգսյանը նրա սպանությունը պատվիրելու որևէ դրդապատճառ չուներ և չէր կարող: Նրանք ոչ թե մեկ օրվա ընկերներ են եղել, այլ տարիների: Իմ պաշտպանյալը հավաստում է, որ այդ տարիների ընթացքում անգամ տարաձայնություն չեն ունեցել, ուր մնաց նրա սպանությունը պատվիրելու դրդապատճառ ունենար: [b]-Լավ, այս դեպքում ինչու՞ ընտրվեց Իսրայել Սարգսյանը:[/b] -Ճիշտն ասած, ես չգիտեմ: Բայց ենթադրում եմ, որ ունեցել է նախկինում քրեական անցյալ և դա է պատճառը: Ինչպես նաև մոտ է կանգնած եղել Արթուր Սաֆարյանին: Չգիտեմ հետագայում ինչ կլինի, բայց ամեն դեպքում, հավանաբար, նախաքննական մարմինը քննում է Արթուր Սաֆարյանի մոտ կանգնած մարդկանց: Սակայն ինչու են նման տեղեկատվություն տարածում, դա չեմ կարող ասել: [b] -Լսել եմ, որ Իսրայել Սարգսյանը Արթուր Սաֆարյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, հա՞:[/b] -Չէ, Տիգրան Ասատրյանի հետ են քավոր-սանիկական հարաբերությունների մեջ: Իսկ Իսարայել Սարգսյանի հետ մոտ ընկերներ են եղել: [b]-Իսկ «Դուքենդո» ֆեդերացիայի հետ ի՞նչ կապ է ունեցել:[/b] ֊Դե այնտեղ աշխատել է: Ֆեդերացիայի փոխնախագահ է եղել: [b]-Տեղի ունեցածը պայմանավորեցիք Իսրայել Սարգսյանի քրեական անցյալի հետ: Նա քրեական աշխարհում գործունեություն ծավալելով ո՞ր գործողությամբ, արարքով կամ ու՞մ չի գոհացրել, որ այս դեպքում նրան որպես թիրախ ընտրեցին: [/b] -Նա քրեական աշխարհում գործունեություն չի ծավալել: Քրեական անցյալ ասելով՝ նկատի ունեմ Արմեն Տեր-Սահակյանի գործը, որ նրա խմբում անցել է և 1998-2003-ին նշված գործով կալանավորված է եղել եւ պատիժը ամբողջովին կրելուց հետո ազատվել է: Ես մոտ 17 տարի է՝ իրեն անձամբ եմ ճանաչում: Նրան շատ լավ եմ ճանաչում և նա ունակ չէ իրեն հարազատ և մոտ մարդուն սպանել: Նա ինձ համար կլիենտ չի: Իրենից բացի, նաև նրա հարազատներին եմ ճանաչում: [b] ֊Նրա հետ զրուցած կլինեք: Իսրայել Սարգսյանը ի՞նչ է ասում, ինչու՞ է ընտրվել հենց ինքը: Ամեն դեպքում վարկածներ կլինեն:[/b] -Ճիշտն ասած, իր համար էլ է դա անակնկալ: Ինչու՞ հենց ինքը: Առայժմ երկուսով այդ գաղտնիքը չենք գտնում: Վարկածներ էլ չկան, որովհետև իր համար անակնկալ է: Ավելին, դա է դրանում է նրա համար ամենամեծ վիրավորանքն ու ցավը: Ասում է՝ ախր իմ ամենալավ ընկերն է Արթուրը: Արթուրը իր համար՝ որպես մարդ, առաջնահերթ դերում է եղել: [b][b]-Իսկ վերջին օրերին Արթուրի հետ հանդիպե՞լ են, որտե՞ղ են հանդիպել, ինչի՞ շուրջ են խոսել:[/b][/b] -Իսրայել Սարգսյանի ծննդյան օրն են հանդիպել: Իսկ վերջին օրերին Իսրայել Սարգսյանը Վանաձորում վթարի է ենթարկվել: Արթուր Սաֆարյանն է գնացել օգնել, որ մեքենան բերեն: Այսինքն` այնպիսի ջերմ հարաբերությունների մեջ են եղել, որ իրեն իրավունք է վերապահել, զանգ է տվել և օգնություն խնդրել: [b]-Թեև Թևոս Սաֆարյանն էլ, Իսրայել Սարգսյանն էլ կալանավորված են, բայց հեռակա կարգով երկխոսության մեջ մտած կլինեն՝ հասկանալու ստեղծված իրավիճակը:[/b] -Անհնար է, որովհետև Իսրայելը ԱԱԾ-ի կալանավայրում է, իսկ Թևոս Սաֆարյանը՝ դատապարտյալների հիվանդանոցում: Այդ միջնորդը ես պետք է լինեմ, բայց դեռևս նման դերակատարում չեմ ստանձնել: [b][b]-Կարելի է ասել, որ դեպքից հետո երկու ընտանիքների միջև հարաբերությունները սառեցվե՞լ են:[/b][/b] -Ճիշտն ասած, չեմ կարող ասել: Բայց միայն այն փաստը, որ անընդհատ լրատվամիջոցներով կրկնվում է տեսաերիզը և մատնանշվում, որ Իսրայել Սարգսյանն է, արդեն լավ բանի մասին չի խոսում: Ես էլ լինեմ, եթե իմ հարազատի նկատմամբ նման տեսաերիզ պտտվի, ցավ կզգամ, վիրավորանք կզգամ: Կփորձեմ ինչ-որ քայլեր անել: Դա է ինձ անհանգստացնում, որ իրավապահ մարմինը դիտավորություն ունի այդ հարցով: Կարելի է մի անգամ ասել, բայց անընդհատ կրկնել չի կարելի: Վերջապես այդ տեսաերիզը փորձաքննության չի ենթարկվել: Կարող է տեսաերիզը տարբեր ժամանակներից կտրտված, միացված է իրար: Համակարգիչներով ամեն ինչ հնարավոր է անել: Ես նայել եմ այդ տեսաերիզը եւ մեքենայի մեջ Իսրայել Սարգսյանը ընդհանրապես չի երևում: Թե որտեղից են հայտարարում՝ ինքն է, չգիտեմ: Միայն մի պահ կա և ինձ թվում է՝ նրան նման ինչ-որ մեկն է: Չեմ կարող ասել՝ հաստատ ինքն է, թե՝ ոչ: [b]-Իսկ այս պահին ձեռքի տակ ունե՞ք փաստեր, որով հնարավոր է չեզոքացնել ձեր պաշտպանյալին ուղղված մեղադրանքները: [/b] -Ես դրա վրա աշխատում եմ: Եկեք այս պահին ավելին չասեմ: [b]-Լավ, տվյալ գործով այս պահին կա զոհ, Մովսես Ներսիսյանը չի հայտնաբերվել և կան կալանավորներ: Այս ամենը ուղղված էր Իսրայել Սարգսյանի՞ դեմ, թե՞ Արթուր Սաֆարյանին վերցնելու նպատակ էր հետապնդում:[/b] -Իսկապես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Իսրայել Սարգսյանի դեմ ի՞նչ պետք է ունենային. սովորական իր կյանքով ապրող անձնավորություն էր: Արթուր Սաֆարյանին էլ չեմ ճանաչում: Դա խնդիր է, որը դեռ պետք է ճշտվի: [b]-Իսրայել Սարգսյանը ի՞նչ է ասում: Ինքը թշնամիներ ունեցե՞լ է, թե՞ ոչ: [/b] -Նույն հարցը ես եմ տվել նրան: Բայց ասել է, որ որքանով ինքը գիտի, թշնամիներ չի ունեցել: [b] -Իսկ մինչև կալանավորվելը ինչո՞վ է զբաղվել: Բիզնեսներ ունեցե՞լ է:[/b] -Չէ, միայն ֆեդերացիայի հարցերով է զբաղվել: [b] -Ի՞նչ եք ձեռնարկում անել:[/b] -Վերաքննիչ միջնորդություն ենք ներկայացրել, որ տեսաերիզը փորձաքննության գնա: Ինքս եմ որոշակի ապացույցներ ձեռք բերել, որպեսզի հակազդենք: [b]-Հնարավո՞ր է, որ Մովսես Ներսիսյանը հայտանաբերվի, բայց ոչ մահացած վիճակում:[/b] -Նույնիսկ հոգուս խորքում համոզված եմ, որ կենդանի է: [b] -Իսրայել Սարգսյանը իր կողմից ինչ-որ մեսիջ ցանկանում է փոխանցել՝ լինի Արթուր Սաֆարյանին ընտանիքին, թե հանրությանը:[/b] -Ինքը միայն այն է փոխանցում, որ պատվիրատուն ինքը չէ և նման բան չէր կարող անել: Նա այս գործում անմեղ է: Սակայն ես եմ խնդրում հայտարարություն տարածել, որ եթե Իսրայել Սարգսյանի հարազատների հետ որևէ բան պատահի, ապա դրա պատասխանատուները իրավապահներն են: [b]-Ի՞նչ է, սպառնալիքնե՞ր են հնչել: Նրա ընտանիքի անվտանգությունը ապահովվու՞մ է, թե՞ ոչ: Ինչպես հասկացա, հնարավոր է՝ վրեժխնդրության ալիքը ուղղվի նրա ընտանիքի դեմ: [/b] -Սպառնալիք չի հնչել: Բայց ամեն ինչ հնարավոր է: Վերջապես անձը եղբայր է կորցրել: Երկու ուսանող աղջիկ ունի, կին և ծնողներ: Բայց անվտանգությունը չի ապահովվում: Բայց պտտվող տեսաերիզը ինձ մտահոգության տեղիք է տալիս: [b]-Լավ, դուք չե՞ք պատրաստվում հանդիպել Արթուր Սաֆարյանի ընտանիքի հետ:[/b] -Ո՛չ: Բայց հնարավոր է՝ նախաքննական մարմինը ճշմարտությունը բացահայտի և ասի՝ կներեք, Իսրայել Սարգսյանը չէ մեղավոր: [b] -Ի՞նչն է նման լավատեսության հիմք տալիս:[/b] -Լավատեսության հիմքը նա է, որ նախ բազմաթիվ փորձաքննություններ են նշանակված: Եթե Իսրայել Սարգսյանը մասնակցություն ունեցած լինի, արյան փորձաքննությունը դա ցույց կտա: Խոսքը, օրինակ, արյան հետքերի մասին է: Ես մեծ հույսեր ունեմ, որ փորձաքննության արդյունքներից հետո մեղադրանքի ծավալը կփոխվի: Մեր իրավապահ մարմինների մասին վատ կարծիքի չեմ: [b]-Ինչպես հասկացա մեր զրույցից, իրական մեղավորները ազատության մեջ են: [/b] -Այո, ազատության մեջ են: Ես դեռ փորձում եմ ձեռք բերել այն խաղաթղթերը, որոնցով կապացուցեմ, որ Իսրայել Սարգսյանը կապ չունի այս գործի հետ: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ [b]ԼԵՎՈՆ ԱՄԻՐԶՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր