5482 դիտում
17:00 16-04-2014
Փորձաքննությունը չի ապացուցել քրեական «հեղինակություն» Թևոս Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսոյի մեղքը. ովքե՞ր են իրական մարդասպանները
Քրեական «հեղինակություն» Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով մի քանի փորձաքննության եզրակացություններ արդեն պատրաստ են: Ավելին, այդ փորձաքննության արդյունքներով՝ սպանության մեջ մեղադրվող «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի, մեղքը չի ապացուցվում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական «հեղինակություն» Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սաֆարյանi փաստաբան Գայանե Գալոյանը:
«Այդ փորձաքննական եզրակացություններով ի վնաս իմ պաշտպանյալի ոչինչ չկա: Նրա մեղքը հիմնավորող ոչինչ չկա: Սակայն նախաքննական գաղտնիությունից ելնելով` ավելին ասել չեմ կարող»,- ասաց Գ. Գալոյանը:
Հիշեցենք, որ սույն գործով ձերբակալվել է նաեւ Տիգրան Ասատրյանի` Արթուր Սաֆարյանի աղջիկների կնունքի քավորը, իսկ Մովսես Ներսիսյանն անհետ կորած է: Նախաքննական մարմինը թեեւ հայտնել էր, որ նրան Տիգրան Ասատրյանը սպանել է եւ դին նետել Քանաքեռ ավանի կոյուղին, սակայն անգամ նրա դին մինչեւ այսօր չի հայտնաբերվել, iսկ պաշտպանական կողմը համոզված է, որ նա ողջ է:
Նմանատիպ նյութեր
11816 դիտում
23:04 08-10-2014
Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը թաքցնողը ազատ է արձակվել
7096 դիտում
08:43 11-02-2014
Ի՞նչ կապ կա քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության և 1 տոննա հերոինի միջև. ՀԺ
Այս բաժնից
307 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
430 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
838 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը