211652_close_icon
views-count5461 դիտում article-date 23:37 17-02-2014

Լեդի Հակոբը ԵԿՄ հոբելյանական համագումարին «ագենտ» էր ուղարկել սեփական որդուն

Շաբաթ օրը կայացած ԵԿՄ համագումարի ժամանակ դահլիճում ուշադրություն էր գրավում մի երիտասարդ: Նա միայնակ, մյուսներից առանձնացած իներտ` ոչինչ չհասկացող հայացքով շուրջն էր նայում: Այդ երիտասարդը Խաչիկ Հակոբյանն էր` նույն ինքը Լեդի Հակոբի` Հակոբ Հակոբյանի որդին: Մեզ հաջողվեց պարզել, սակայն, որ Խաչիկը համագումարին մասնակցում էր ոչ թե իր, այլ հորը հասցեագրված հրավիրատոմսով: Ասել է թե՝ Լեդի Հակոբը որդուն է ուղարկում իր փոխարեն՝ բարձրագույն իշխանության հետ նույն դահլիճում լինելու բերկրանքը վայելելու: Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Հակոբ Հակոբյանը կանգնեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, նրա «օդերը փակվեցին» եւ բանտից դուս գալուց հետո Լեդին հիմնականում Վրաստանում է լինում: Այնտեղ նա շքեղ հյուրանոցային համալիր է կառուցում: Բայց որպեսզի քաղաքական դաշտում իր տեղը գոնե մի ոտքով պահի, նա որդուն է «առաջ բրդում»: Եւ ահա Խաչիկ Հակոբյանը վերջին շրջանում քաղաքական դաշտ սողոսկելու անհաջող փորձեր է անում. շատ խամաճիկների նման նա սկսել է բարեգործությունից: Բացի այդ՝ մի ուշագրավ հանգամանք էլ կա, այս երիտասարդը վերջին շրջանում շատ է մտերմացել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի հետ:

Նմանատիպ նյութեր