211652_close_icon
views-count1639 դիտում article-date 12:36 27-09-2024

«Գնա այստեղից, ա՛յ օտարերկրյա ագենտ». ՔՊ-ական պատգամավորը՝ լրագրողին

Եռաբլուրում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը վիրավորեց լրագրող Անի Գևորգյանին:

Պատգամավորը հունից դուրս եկավ, երբ լրագրողը նրան հարցրեց՝ ի՞նչ կապ ունի նա «Սև հովազներ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի ձերբակալության հետ, նա ասաց ոչ մի:

Ապա լրագրողը հետաքրքրվեց՝ ադրյոք նա է ոստիկանությանը նրա մասին տվյալներ տվել և ի՞նչ խղճով է  եկել Եռաբլուր:

«Լսի գնա ստեղից, դու հլը խղճիդ մասին խոսի, այ օտաերկրյա ագենտ: Այս օրով մի՛ սադրեք, գնացեք այստեղից, սա սուրբ տեղ է, քո տեղը չի»:

Նմանատիպ նյութեր