Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն առաջարկել է Երուսաղեմը դարձնել ընդհանուր մայրաքաղաք
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն առաջարկել է Երուսաղեմը դարձնել ընդհանուր մայրաքաղաք իսրայելցիների և պաղեստինցիների համար, վերջնական կարգավորելու համար պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, հաղորդում է Associated Press-ը:
Նրա խոսքերով Արևելյան Երուսաղեմը կդառնա Պաղեստինի մայրաքաղաք սակայն բաց կմնա չի բաժանվի քաղաքը:
«Պետք չէ կիսել Երուսաղեմը, Քաղաքը պետք է լինի բաց և պաղեստինցիների և իսրայելցիների համար: Դրա մեջ է համատեղ գոյության միտքը»,- հայտարարել է Աբասը Ռամալլախում իսրայելցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Բացի այդ Աբասը հայտարարել է արաբ փախստականների խնդրի լուծման իր պատրաստակամության մասին փոխզիջման տարբերակով: