9507 դիտում
10:34 02-12-2017
Թրամփը մտադիր է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն եկող չորեքշաբթի օրը նախատեսված ելույթում Երուսաղեմ քաղաքն ամենայն հավանականությամբ կհայտարարի որպես Իսրայելի մայրաքաղաք։
Այդ քայլը հավանաբար նոր լարվածություն առաջ բերի Մերձավոր Արևելքում և դժվարացնի իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության գործարք կնքելու բանակցային գործընթացը։
Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ասել են, որ Թրամփն այս որոշմանն է հանգել անցած երկուշաբթի օրը ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո։
1995 թվականին Բիլ Քլինթընի նախագահության օրոք ընդունվել էր որոշում այն մասին, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կփոխադրվի Երուսաղեմ, քանի դեռ նախագահն ամեն վեց ամիսը մեկ անգամ չի ստորագրում հայտարարություն այն մասին, որ հարցը պիտի որոշվի իսրայելցիների ու պաղեստինցիների միջև։ Քլինթոնից սկսած բոլոր նախագահները պարբերաբար ստորագրել են նման հայտարարություններ։ Նրանց թվում է նաև Թրամփը, որը փաստաթուղթը ստորագրել էր հունիս ամսին։
Անցյալ տարվա նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփը մի քանի անգամ էր խոստացել, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ: Քայլ, որը մեծ աջակցություն է վայելում Ամերիկայի հրեաների ու քրիստոնյա ավետարանչականների շրջանում։
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4145774.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
4982 դիտում
09:15 22-12-2017
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Երուսաղեմը չի ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»
8792 դիտում
10:34 14-12-2017
Էրդողանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստին պետության «օկուպացված մայրաքաղաք»
7006 դիտում
22:46 06-12-2017
ԱՄՆ-ի նախագահը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1879 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են