Պաշտոնական. Վան Մարվեյկը հեռացվեց «Համբուրգ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Հոլանդացի ֆուտբոլային մասնագետ Բերտ վան Մարվեյկը հեռացվել է «Համբուրգ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մարվեյկի գլխավորությամբ «Համբուրգ»-ը անցկացրեց 15 հանդիպում և վաստակեց 12 միավոր (3 հաղթանակ, 3 ոչ-ոքի , 9 պարտություն):
Հյուսիսգերմանական ակումբի ղեկավարների համբերության բաժակը լցվեց այն բանից հետո, երբ թիմը Բունդեսլիգայի 21-րդ տուրում 2:4 հաշվով պարտվեց վերջին տեղում ընթացող Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ին: Գերմանական որոշ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Համբուրգ»-ի նոր գլխավոր մարզզիչ կարող է նշանակվել «Հաննովեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Միրկո Սլոմկան: