Պաշտոնական.Մացցարին հեռացվել է «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Միլանի «Ինտեր»-ը իր Twiiter-ի պաշտոնական էջի միջոցով հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարիի պաշտոնանկության մասին:
Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով, Մացցարիին միլանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում պետք է փոխարինի իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին, ով «Ինտեր»-ի հետ արդեն աշխատել 2004-2008 թթ ընկած ժամանակահատվածում: Ենթադրվում է, որ կողմերի միջև 2,5 տարվա պայմանագիր կկնքվի: