Պաշտոնական. Պրանդելին հեռացվել է «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Իտալացի մասնագետ Չեզարե Պրանդելին այսօր պաշտոնապես հեռցվել է թուրքական «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում
«Անդերլեխտ»-ից կրած պարտությունից հետո: Այդ անհաջողությունը «Գալաթասարայ»-ին նույնիսկ զրկել է խմբում երրորդ տեղ գրավելու և Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ Պրանդելին թուրքական թիմը գլխավորել էր 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո, երբ Իտալիայի հավաքականի անփառունակ ելույթների համար կրկին հեռացվել էր իր զբաղեցրած պաշտոնից: