Ճապոնիայում ձնաբքի հետևանքով ավելի քան 770 չվերթ է հետաձգվել
Ճապոնիայում ձնաբքի հետևանքով ավելի քան 770 ավիաչվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Մի շարք շրջաններում տեղումների թվի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, հատկապես Քոֆու քաղաքում, որտեղ 114 սմ ձյուն է տեղացել։
Վատ եղանակային պայմանների հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը։
2000֊ից ավելի ուղևոր ստիպված է եղել օդանավակայանում գիշերել։