Լոռի-Բերդի խաչքարը Նյու Յորքի Մետրոպոլիտենում կշարունակի ցուցադրվել մինչև 2017 թվականը
Կառավարությունը այսօրվա նիստում որոշում է ընդունել մինչև 2017թ. փետրվարի 15-ը երկարաձգել Հայաստանի պատմության թանգարանի կողմից արտահանված Լոռի-Բերդի խաչքարի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը:
2008 թվականից այդ խաչքարը ընդարձակ բացատրագրով ցուցադրվում է Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտեն թանգարանի X-XIII դդ. համաքրիստոնեական մշակույթը ներկայացնող սրահում: Խաչքարի ցուցադրումը կարող է էական դեր խաղալ հայկական մշակույթի հանրահռչակման գործում: