12085 դիտում
11:48 13-02-2014
Հովիկ Աբրահամյանը մի խումբ պատգամավորների ու պաշտոնատար անձանց «բերման էր ենթարկել» խրամատներ
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելել ՝է Տավուշի մարզի զորամասերից մեկը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԺ նախագահին ուղեկցում էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և այլ պաշտոնատար անձինք:
ԱԺ նախագահն իր ելույթում նշեց, որ իր այցի նպատակը մեր բանակի զինվորների առօրյա խնդիրներին ծանոթանալն է: Բացի այդ, նա կարևորեց հանգամանքը, որ հայոց բանակի ծառայողների հետ կապված բոլոր խնդիրները ՀՀ նախագահի և կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում:
Խոսելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից՝ ԱԺ նախագահն ասաց. «Մենք, ի հակառակ Ադրբեջանի իշխանությունների, քարոզում ենք, որ մեր առջև դրված խնդիրները պետք է լուծենք խաղաղ բանակցությունների արդյունքում, սակայն դա չի լինում միակողմանի: Ինչևէ, Ադրբեջանի իշխանությունները դեռևս ողջամիտ քաղաքականություն չեն դրսևորում: Իհարկե, մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց եթե մեզ պարտադրեն պատերազմ, մենք կտանք արժանի հակահարված եւ կպաշտպանենք մեր հայրենիքը, մեր հողը, մեր ջուրը»:
ԱԺ նախագահը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ զինվորների առօրյային ու խնդիրներին, որից հետո բարձրացավ սահմանային հենակետ, թեյեց զինվորների և սպայական կազմի հետ և խոստացավ լուծում տալ նրանց խնդիրներին:
Հ. Աբրահամյանը զորամասին նվիրեց այլընտրանքային հոսանքի աղբյուր հանդիսացող սարքեր, հեռուստացույց, DVD նվագարկիչ և այլն:
Հրաժեշտ տալով զինվորներին և մաղթելով նրանց անվտանգ և խաղաղ ծառայություն՝ ԱԺ նախագահը մեկնեց Բերքաբեր համայնք: Այնտեղ նա այցելեց վերակառուցված դպրոց և տեղում ծանոթացավ խնդիրներին ու պայմաններին:
Դպրոցի տնօրեն Վոլոդյա Բալասանյանը ԱԺ նախագահի հետ շրջեց դպրոցում և ներկայացրեց դպրոցի խնդիրները: Միաժամանակ նշեց, որ որոշ դասասենյակներ թշնամու թիրախի տակ են գտնվում, որի պատճառով դրանցում դասեր չեն անցկացվում: Հ. Աբրահամյանը խոստացավ դասասենյակների պատուհաններին զրահապատ լուսամուտներ տեղադրել:Նա դպրոց ևս ձեռնունայն չէր գնացել և դպրոցին նվիրեց սպորտային պարագաներ և համակարգիչներ:
Դպրոց այցելելուց հետո ԱԺ նախագահը հանդիպեց գյուղաբնակների հետ և տեղեկացավ գյուղի բազմաթիվ խնդիրներին, այդ թվում՝ ջրամատակարարման, գազամատակարարման և աշխատատեղերի ստեղծման: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները այցելեցին նաև գյուղի նորակառույց եկեղեցի:
Հովիկ Աբրահամյանի հաջորդ կանգառը Վազաշենն էր: Նա հետևեց Տավուշի մարզի Բերդ-Իջեւան մայրուղու Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ճանապարհի շինարարական աշխատանքներին:
Ազգային ժողովի նախագահը կարևորեց այս համայնքներում դեմոգրաֆիական խնդիրը: Նա անհրաժեշտ համարեց սահմանամերձ համայնքներում ծնելիության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ 2014 թվականից յուրաքանչյուր ընտանիքում ծնված երեխայի համար Ազգային ժողովը կփոխանցի100 .000-ական դրամ` ներառելով 2013թ. ծնվածներին:
Այնուհետ Հովիկ Աբրահամյանը մեկնեց Ազատամուտ համայնք, որտեղ գյուղի մշակույթի տանը հանդիպեց համայնքի բնակիչների հետ և ծանոթացավ նրանց խնդիրներին: Նա խոստացավ ֆինանսական աջակցություն հատկացնել երաժշտական դպրոցին:
Ազատամուտում ԱԺ նախագահը ծաղիկներ դրեց «Մահ իմացյալ անմահություն» հուշակոթողին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
Նմանատիպ նյութեր
1281 դիտում
21:50 29-03-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների հետ
1590 դիտում
13:44 24-05-2014
Հովիկ Աբրահամյանը՝ պատգամավորների՝ հարբած վիճակում ԱԺ գնալու մասին
Այս բաժնից
4537 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
856 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
868 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան