Այսօր Սիրիայի Հոմս քաղաքում վերսկսվել է հումանիտար օգնության առաքելությունը։ Այս մասին հայտնել է նահանգապետ Թալյալ ալ Բարազին։
Ըստ նրա խոսքերի, քաղաքի 5 վտանգավոր թաղամասերից խաղաղ բնակիչների խումբ է տարհանվելու։ Այնտեղ կուղարկվի նաև առաջին անհրաժեշտության իրեր և դեղորայք։
Նշենք, որ մի քանի օրերի ընթացքում Հոմսից 1200 բնակիչ է տարհանվել։ Նրանց մեծ մասին բժշկական օգնություն է ցուցաբերվել, 235 երեխայի պոլիոմելիտի, կապույտ հազի, հեպատիտի դեմ պատվաստումներ են արվել։