1501 դիտում
12:53 12-02-2014
Ինչու՞ են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմից դուրս եկել Տիգրան Ուրիխանյանը, Արծվիկ Մինասյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Թևան Պողոսյանը
Հաշվիչ հանձնաժողովի խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ աշխատանքները խաթարելու նպատակ էին հետապնդում, բայց ՀՀԿ-ն՝ որպես մեծամասնություն, դա չէր կարող թույլ տալ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
«Մենք առաջարկեցինք, որ բոլոր հանձնաժողովներից ընդգրկվեն, որի արդյունքում հանձնաժողովը ունենալու էր 11 անդամ, բայց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին եւ ԱԺ նախագահին հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ չներկայացրեցին: Իսկ մենք երկար սպասել չէին կարող, նիստը արեցինք եւ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին ՕԵԿ-ից Իշխան Խաչատրյանը եւ ՀՀԿ-ից Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը և Արմեն Կարապետյանը, իսկ ես ընտրվեցի հանձնաժողովի նախագահ»,-մանրամասնեց Սուքիաս Ավետիսյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ հանձնաժողովի կազմից դուրս են մնացել «ՀՅԴ»-ից Արծվիկ Մինասյանը, «ՀԱԿ»-ից Լյուդմիլա Սարգսյանը, «ԲՀԿ»-ից Տիգրան Ուրիխանյանը եւ «Ժառանգություն»-ից Թեւան Պողոսյանը:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով նոր ձեւավորված հաշվիչ հանձնաժողովին, ասաց. «Հաշվիչ հանձնաժողովը թերեւս այն միակ վերջին մնացած կոլեգիալ կառույցն էր, որտեղ ոչ իշխանական ուժերը ունեին հնարավորություն իրենց որոշումները օրինական քվեարկության ճանապարհով դարձնել գերակա: Ցավոք սրտի, քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ-ն, որոշեց այդտեղ էլ նվաճել բացարձակ մեծամասնություն, որեւէ խնդիր չունենալու պարագայում»:
Միաժամանակ նման հարց բարձրացրեց. «Հիշեցնեմ, որ նախորդ ընտրություններում փոփոխության ենթարկվեց նախորդ հանձնաժողովի նախագահը եւ կազմը եւ, որը նախաձեռնեցին, ոչ իշխանական ուժերի հանձնաժողովի անդամները: Եթե դա մտահոգության առիթ չէր քաղաքական մեծամասնության համար, ինչպես իրենք ներկայացնում էին, եթե համապատասխան պայմանագրերի վավերացմանը վերաբերող քվեարկությունը օրինական էր, ինչպես իրենք պնդում էին, ապա ինչու՞ նման քայլի գնալու անհրաժեշտություն առաջացավ: Այս ամենի համադրումից առաջանում է շատ պարզ եւ հասկանալի եզրակացություն»:
Նրա խոսքով, ԱԺ ոչ իշխանական ուժերի չմասնակցելու պատճառն էլ շատ պարզ է: Բացարձակ մեծամասնություն ունենալու պարագայում բնական է՝ քաղաքական մեծամասնությունը պետք է անի այն ամենը, ինչ ցանկանում է: Հետեւաբար` ի՞նչ իմաստ ուներ մեր մասնակցելը»,- ավելացրեց նա:
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
17:14 02-11-2021
Մ23 ԱԱ. Հրաչյա Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, Տիգրան Մինասյանը վստահ հաղթանակ է տարել
71068 դիտում
09:04 15-01-2014
Մանդատը վայր դրած Թևան Պողոսյանը առաջիկայում կարող է պաշտոն ստանալ. ՀԺ
Այս բաժնից
901 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1021 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1177 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ