Հնդկաստանում լաստանավ է խորտակվել․ կան տուժածներ
Հնդկաստանի Օդիշա նահանգում լաստանավ է խորտակվել, որի հետևանքով 13 մարդ մահացել է, ավելի քան 20֊ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Ըստ նախնական տվյալների, նավում ավելի քան 100 մարդ է եղել, որոնցից 90֊ն է փրկվել։
Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։
Միջադեպի պատճառները ճշտվում են։ Նախնական վարկածի համաձայն, լաստանավը չափից շատ գերբեռնված է եղել։