Empire State Building-ը լուսավորվել է Սոչիի Օլիմպիադայի մասնակից երկրների դրոշի գույներով
Ի պատիվ Սոչիի ձմեռային Օլիմպաիդայի բացման Նյու Յորքի Empire State Building երկնաքերը լուսավորվել է Օլիմպիադայի մասնակից երկրների դրոշի գույներով: Մութն ընկնելուն պես այն լուսավորվել է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ Empire State Building-ը կառուցվել է 1931թ., և մինչ 1974 թ աշխարհի ամենաբարձր կառույցն է համարվել: Այդ երկնաքերի լուսավորման ավանդույթն իրականացվել է դեռ 1931-ին ԱՄՆ նախագահ Հերբերտ Գուվարի կողմից: