Թել Ավիվի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է ԱՄՆ-ի դրոշի գույներով՝ ի նշան ԱՄՆ-ում գրանցված տասնյակ զոհերի հիշատակի
Իսրայելի Թել Ավիվ քաղաքի քաղաքապետարանի շենքը գիշերը լուսավորվել է Միացյալ Նահանգների դրոշի գույներով՝ ի նշան ամերիկյան քաղաքներում օրերս տեղի ունեցած զինված հարձակումների հետևանքով գրանցված տասնյակ զոհերի հիշատակի, գրում է [url=https://ria.ru/20190805/1557163807.html?fbclid=IwAR2JEtJq-gu7JqtH-_nP9bRw7c5_Ns6u-CrZr9XyAIpLnrujD4PgKHqrPXc]ria.ru[/url]-ն:
Իսրայելի կառավարության ու ժողովրդի անունից երեկ ԱՄՆ-ին ցավակցական հեռագիր է հղել նաև վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
Հանգստյան օրերին ԱՄՆ-ում տեղի է ունեցել 3 զանգվածային հրաձգություն Չիկագոյում և Դեյթոնում (Օհայոյի նահանգ), որտեղ ընդհանուր առմամբ զոհվել է 9 մարդ, տուժել՝ 33-ը, և Էլ Պասոյում (Տեխասի նահանգ), որտեղ զոհվել է 20 մարդ և տուժել մի քանի տասնյակ հոգի: