Իրանի նախագահը 400 հազար դոլար է նվիրաբերել հրեական հիվանդանոցին
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իրանում գործող միակ հրեական հիվանդանոցին է նվիրաբերել 400,000 դոլար, գրում է The Jerusalem Post-ը:
Հիվանդանոցը գործում է Թեհրանում: միևնույն ժամանակ իրանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ գումարի չափն ավեի փոքր է՝ 170,000 դոլար:
Պաշտոնական տվյալներով՝ Իրանում հրեական համայնքի թիվը 25,000 մարդ է: