Մայր Աթոռը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նվիրաբերել է բժշկական պաշտպանիչ ակնոցներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին նվիրաբերել է 120 բժշկական պաշտպանիչ ակնոցներ։
«Եկեղեցու օրհնությամբ պայքարենք և հաղթահարենք այս դժվար օրերը» ,-այս մասին ասված է հիվանդանոցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:
Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մահվան դեպքեր չկան: