1021 դիտում
21:56 06-02-2014
Փոխվարչապետն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքներում: Նշելով, որ երկու բարեկամ պետությունների միջեւ բոլոր ուղղություններով համագործակցության համար ամուր հիմքեր են ստեղծված` փոխվարչապետը հատկապես անդրադարձավ ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացման հեռանկարներին: Արձանագրվեց, որ մասնավորապես վերջին տարիներին այս ձեւաչափով փոխգործակցությունն ակտիվացել է, հաստատվել են նոր կապեր գործընկեր քաղաքների միջեւ. միայն 2012թ. Հայաստանի հինգ քաղաքներ գործընկերության համաձայնագրեր են կնքել ռումինական քաղաքների հետ, առաջիկայում նախատեսվում է , որ այդ շարքը կհամալրվի: Փոխվարչապետի գնահատմամբ` երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը զարգացման լուրջ ներուժ ունի եւ կարող է էապես նպաստել առեւտրատնտեսական կապերի խորացմանը:
Դեսպանն իր հերթին հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը` աջակցելու համար երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանն ուղղված բոլոր ծրագրերին:
Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը նաեւ տեղեկություններ ներկայացրեց տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտներում նախատեսվող բարեփոխումների մասին:
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
23:47 10-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին
894 դիտում
20:19 16-06-2014
Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Այս բաժնից
910 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1405 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1075 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am