211652_close_icon
views-count897 դիտում article-date 20:19 16-06-2014

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերին: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ համարեց Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ Հայաստանի մարզերում իրականացված ծրագրերը՝ մասնավորապես առանձնացնելով սոցիալական բնակարանաշինության, գյուղական համայնքների, զբոսաշրջության զարգացման ուղղություններով կատարված աշխատանքները: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմից Հայաստանի տարածքային զարգացման նոր հիմնադրամի վերակազմավորման եւ կայացման գործընթացին աջակցելու եւ այդ նպատակով դրամաշնորհային միջոցներ հատկացնելու համար: Կողմերն ընդգծեցին նոր հիմնադրամի դերը տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Քննարկվեցին նաեւ մարզերում իրականացվելիք զարգացման ծրագրերին շվեյցարական կողմի մասնակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես` անդրադարձ եղավ Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին Շվեյցարիայի կառավարության կողմից օժանդակության հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր