211652_close_icon
views-count856 դիտում article-date 17:42 17-07-2023

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հուլիսի 17-ին հյուրընկալել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի  տնօրեն Պաոլո Սպանտիգատիին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, և այդ պաշտոնում նրան փոխարինող Դոնալդ Լամբերթին: Տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը։

Շնորհակալություն հայտնելով Պաոլո Սպանտիգատիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար՝ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ԱԶԲ հետ համագործակցության շրջանակներում գրանցած կարևոր ձեռքբերումներին։

Շնորհավորելով Դոնալդ Լամբերթին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն  է հայտնել  ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի  նորանշանակ  տնօրենը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ գործակցության գերակայություններին համահունչ համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև քաղաքային կայուն զարգացմանը և դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել նաև ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը՝ ընդգծելով այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր