Բրիտանիայի թագուհին Քեմբրիջի դքսուհուց պահանջել է հրաժարվել կարճ շրջազգեստներից
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը խնդրել է իր թոռան կնոջը՝ քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնին ավելի համեստ հագնվել, գրում է Daily Mail-ը:
Թագուհին մասնավորապես խնդրել է Քեյթին Ավստրալիա կատարելիք այցելության ժամանակ հանրության առաջ դուրս չգալ կարճ շրջազգեստով:
Բացի այդ, նա առաջարկել է Քեյթին օգտվել իր անձնական վարսահարդարի ծառայություններից և դիմահարդարվել ավելի զուսպ և մեղմ:
Քեյթին մնում է միայն ենթարկվել Ելիզավետա II-ի պահանջներին: