Բրիտանիայի թագուհին ասպետական տիտղոս է շնորհել Անժելինա Ջոլիին
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին կանանց համար ասպետական համանման տիտղոս է շնորհել հոլիվուդի աստղ Անժելինա Ջոլիին՝ մարդասիրական գործունեության համար:
Միացյալ Թագավորությունում շքանշաններ և տիտղոսներ շնորհվում են տարին մի քանի անգամ` ազգային տոներին՝ այս դեպքում թագուհու պաշտոնական ծննդյան տարեդարձին: