211652_close_icon
views-count1374 դիտում article-date 23:45 03-02-2014

Մենք աշխատում ենք ԼՂ խնդրի վրա. Ջոն Քերրի․ «Ամերիկայի ձայն»

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել՝ արձագանքելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դադարեցնում է աշխատանքը աշխարհի բազմաթիվ երկրներում առկա խնդիրների շուրջ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին, հանդես գալով Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, այս մասին տեղեկացնում է «[url=http://www.amerikayidzayn.com/content/kerry-remarks-nagorno-karabakh-munich/1843307.html]Ամերիկայի ձայն[/url]»-ը: «Չեմ կարծում, որ աշխարհի որևէ մասում դա տեղի է ունենում», – ասել է արտգործնախարար Քերրին՝ հավելելով. «Մենք, առանց աղմուկ բարձրացնելու, աշխատում ենք Կիպրոսի խնդրի վրա: Դուք այդ մասին չեք լսում: Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, Կովկասում», – ասել է Միացյալ Նահանգների արտգործնախարարը: «Այսպիսով կարծում եմ, որ այն պնդումները, որոնք առաջ են մղվում այն մարդկանց կողմից, ովքեր շահագրգռված է տեսնելու Միացյալ Նահանգներն որոշակի այլ ուղու վրա, պարզապես սխալ են, և բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ մենք աշխատանքներ ենք տանում աշխարհի բոլոր մասերում», – շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին: Անբողջությամբ կարող եք կարդալ՝ «[url=http://www.amerikayidzayn.com/content/kerry-remarks-nagorno-karabakh-munich/1843307.html]Ամերիկայի ձայն[/url]»-ում:

Նմանատիպ նյութեր