ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանի միջամտությունը Եմենի գործերին. Ջոն Քերրի
Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին միջամտել Եմենի հակամարտությանը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:
Վերջինս նշել է, որ Վաշինգտոնը շատ լավ իրազեկված է, թե Իրանը ինչպիսի աջակցություն է ցուցաբերում հուսի ապստամբներին, ովքեր երկրից վտարեցին Եմենի նախագահ Մանսուր Հադիին:
«Մենք չենք փնտրում առճակատումներ, սակայն չենք լքի մեր դաշնակիցներին: Շարունակելու ենք աջակցել նրանց, ովքեր վտանգ են զգում Իրանի հնարավոր գործողությունների արդյունքում»,-հեռուստաեթերում ասել է Քերրին: