ԱՄՆ-ը նույնիսկ 1 օրով չի դադարեցնում ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները. Ջոն Քերրի
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում»,-Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային 50-րդ կոնֆերանսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Մենք աշխատում ենք Կովկասում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ: Երբեմն աննկատ ենք աշխատում, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները նույնիսկ 1 օրով չեն դադարեցվում: Ես իմ կողմից կանեմ ամեն ինչ, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է Քերին: