ԱՄՆ-ը կշարունակի Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը. Ջոն Քերրի
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Մյունխենում ընթացած անվտանգության միջազգային կնոֆերանսում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է Իրանի դեմ գործող պատժամիջոցների կիրառումը:
Հանդիպմանը Զարիֆը և Քերրին քննարկել են իրանական միջուկային ծրագրի կարգավորման վերջնական բանակցությունները, որոնք ծրագրված են անցկացվել հաջորդ ամիս: